News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ֆիլադելֆիայում սկսվել է աղմկոտ դատավարությունը մանկապիղծ հոգեւորականների գործով:

Նրանցից մեկը` Ջեյմս Բրեննանը մեղադրվում է անչափահասների գայթակղման, երկրորդը` Ուիլյամ Լիննը, հոգեւորականների հանցագործությունները կոծկելու մեջ:

Դատական գործընթացի կենտրոնում հենց երկրորդ ամբաստանյալն է` 60-ամյա Լիննը:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, 1992-ից 2004 թվականներին նա զբաղվել է իր թեմի հոգեւորականների նշանակմամբ եւ հաճախ մի եկեղեցուց մյուսն է տեղափոխել քահանաներին, որոնց վերաբերյալ բողոքներ էին ստացվում:

Իրավաբաններից մեկը նշել է, թե սա պատմական դատավարություն է, քանի որ ԱՄՆ-ում առաջին անգամ պատասխանատվության է ենթարկվում ոչ միայն մանկապիղծ քահանան, այլեւ` նրա վերադասը: Մեղադրական դատավճռի դեպքում Լիննին սպառնում է 28 տարվա ազատազրկում:

Պաշտպանությունը վիճարկում է երկու տուժածների ցուցմունքները` պատճառաբանելով, թե նրանք թմրամոլներ են եւ ոստիկանությունում հաշվառված են եղել: Այդ ռազմավարությանը հարվածեց երրորդ քահանան` Էդվարդ Էվերին, ով օրերս իրեն մեղավոր ճանաչեց անչափահասի բռնաբարության մեջ: Էվերիին սպառնում է 2,5-ից 5 տարվա ազատազրկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ