News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 13-րդ դատարանում տեղի է ունեցել «Ֆունդամետալիզմի դեմ պայքարի ծրագիր» գործին միացված «Ինտերնետ հուշագիր» գործով 58-րդ դատական լսումը, որի ժամանակ  ամբաստանյալ, Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը 5 րոպեանոց ելույթ է ունեցել՝ հայտարարելով, թե հրաժարվում է թե պաշտպանությունից, թե իրեն ուղղված հարցերին պատասխանելուց։

Թուրքական Millyet-ի փոխանցմամբ՝ Իլքեր Բաշբուղն իր կարճ խոսքում հայտարարել է, թե աշխարհի ոչ մի երկրում չտեսնված բան է, թե զինված ուժերի հրամանատարը կարող է նաեւ ահաբեկչական կառույցի ղեկավար լինել։ «Ես Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի 26-րդ պետն եմ եւ 20 տարի պայքարել եմ ահաբեկչության դեմ։ Այս մեղադրանքն իմ դեմ ուղղված չէ, այն իրականում իմ միջոցով Թուրքիայի զինված ուժերին ուղղված ծանր մեղադրանք է։ Իմ դեմ ուղղված մեղադրական զեկույցի հետ ես որեւէ առնչություն չունեմ»,-ասել է Իլքեր Բաշբուղը՝ հավելելով, որ ինքը ոչ պաշտպանական ճառով է հանդես գալու, ոչ էլ՝ պատասխանելու է իրեն ուղղված հարցերին։

Նշենք, որ Ստամբուլի հատուկ իրավասություններով դատախազ Ջիհան Քանսըզի կողմից պատրաստված մեղադրականում Իլքեր Բաշբուղի համար «հեղաշրջման փորձ իրականացնելու» մեղադրանքով պահանջվում է ցմահ եւ «ահաբեկչական կառույցը ղեկավարելու» մեղադրանքով` 15-ից 22 տարի ազատազրկում:

«Ինտերնետ հուշագիրն» իրենից ներկայացրել է  կայքերի ստեղծում, որոնց միջոցով ԶՈՒ գլխավոր շտաբը պետք է վարկաբեկեր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն ու ոչ մահմեդականններին։

«Ինտերնետ հուշագիր» գործով մեղադրանք է առաջադրվել 30 հոգու նկատմամբ, որոնցից 16-ը գտնվում են կալանքի տակ։

Տպել
Ամենաշատ