News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դեռ չի քննարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի դիմումը` իրեն որպես պատգամավոր գրանցելու պահանջով: Հանձնաժողովի անդամ Արթուր Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ հանձնաժողովը վաղը կամ մյուս օրը նիստ կգումարի եւ կքննարկի ոչ միայն Խաչատուր Սուքիասյանի դիմումը, այլեւ մյուս թեկնածուների:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Խաչատուր Սուքիասյանը դիմել է թիվ 10 ԸԸՀ եւ խնդրել իր առաջադրման հարցով որոշումը հնարավորինս շուտ կայացնել:

Դիմումում, մասնավորապես, ասվում է. «2012թ. մարտի 17-ին դիմել եմ Ձեզ խնդրելով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության 15.03.2012թ. թիվ 25/01-15311 գրությունը հաշվի չառնել եւ սահմանված կարգով գրանցել ինձ, որպես պատգամավորի թեկնածու: Առ այսօր, թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից որոշում չի կայացվել:

Կանխատեսելով թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման ելքը, ինչն ակնհայտ է դառնում իշխանության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից միակողմանիորեն տարածած տեղեկություններից,

հաշվի առնելով այն, որ իմ համոզմամբ բացասական որոշումը կայացվելու է որքան հնարավոր է ուշ, որպեսզի փորձեք ինձ զրկել իմ իրավունքներից օգտվելու հնարավորությունից, նաեւ ժամկետի իմաստով (իսկ մենք լավ գիտենք, որ քարոզչությունն իրականացվում է որոշակի ժամկետում), խնդրում եմ իմ հարցով որոշումը կայացնել հնարավորինս շուտ»:

Նշենք, որ թիվ 10 ընտրատարածքում թեկնածու է առաջադրվել նաեւ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Սարիբեկ Սուքիասյանը: ՀՀԿ-ն առաջադրել է գործարար Գարեգին Նուշիկյանի թեկնածությունը:

Տպել
Ամենաշատ