News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ալ Ջազիրա»  քաթարական հեռուստաալիքն, այսօր` մարտի 27-ին, պետք է որոշի այն տեսանյութերի հեռարձակման հարցը, որոնք հեռուստաալիքին են փոխանցվել «թուլուզյան հրաձիգի» կողմից: Հիշողության քարտով ծրարը, որը պարունակում է տեսանյութերը , հասցրել էին հեռուստաալիքի փարիզյան գրասենյակ: Նախօրեին այն փոխանցվել էր քրեական հետախուզության աշխատակիցներին, որոնք նույնականացրել են ձայնագրությունը:

Փարիզյան բյուրոյի ղեկավար Զիեդ Թարուշը հայտարարել է, որ «Ալ Ջազիրան» սենսացիաներ չի տարածում: Հեռուստաալիքի ղեկավարությունը չի ձգտում  տարածել նյութեր` առանց գնահատելու վտանգը եւ հետեւանքները, հենց այդ պատճառով էլ  տվյալ նյութերի տարածման հարցը կլուծվի Քաթարում ղեկավարության  հանդիպման ժամանակ: 

Հաղորդվում է, որ  ծրարն ուղարկվել էր մարտի 21-ին, երբ ոստիկանությունն սկսել է շրջափակել Մերայի բնակարանը: Դեռեւս պետք է պարզվի, թե տեսագրությունն արդյոք հենց Մոհամեդն է ուղարկել , թե նրան օգնել է համախոհը, հայտնում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ ալժիրյան ծագմամբ ֆրանսիացի Մոհամեդ Մերան 2012 թվականի մարտին Ֆրանսիայի հարավում իրագործել է մի շարք սպանություններ: Նրա ձեռքից սպանվել են 7 մարդ` հրեական դպրոցի երեք աշակերտներ, րաբբի եւ 3 զինծառայողներ: Մերան սպանվել է մարտի 22-ին` հատուկ գործողության ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ