News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Ամրիկացի գիտնականները մեդուզայի հիշեցնող ռոբոտ են ստեղծել, որը կարողանում է ինքնուրույն լողալ ջրի տակ եւ օգտագործում է վերականգնվող էներգիայի աղբյուրներ:

Robojelly-ի մարմինը հիշեցնում է կենդանի մեդուզայի: Ռոբոտի վրայի մետաղալարերը նիկելի եւ տիտանի խառնուրդից են պատրաստված` վրան ածխածնային փողով եւ պատված պլատինով:  Շփվելով թթվածնի ու ջրածնի հետ, պլատինը (կատալիզատոր) ռեակցիայի մեջ է մտնում: Արդյունքում ջերմություն եւ գոլորշի է առաջանում: Տաքությունը ստիպում է մետաղալարերին մկանների նման կարճանալ: Գմբեթը հրում է ջուրը եւ մեդուզան առաջ է շարժվում ջրում, հաղորդում է Vesti.ru-ն:

Ռոբոտի ստեղծողների կարծիքով, երբ ռոբոտ-մեդուզան կարողանա շրջապատից ինքնուրույն վերցնել քիմիական ռեակցիայի համար անհրաժեշտ ամեն բան, այն ամբողջությամբ ինքնուրույն կլինի: Դա թույլ կտա Robojelly-ն օգտագործել որոնողական առաքելություններում կամ բնապահպնական նպատակներով ջրի մոնիթորինգ իրականացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ