News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Լոնդոնյան ջարդերի մասնակից, միլիոնատիրոջ դուստր Լորա Ջոնսոնն իր գործողությունները բացատրել է խորը դեպրեսիայով եւ ինքնասպանության մասին մտքերով` պայմանավորված նրանով, որ իրեն նախ լքել է ընկերը, այնուհետեւ բռնաբարել են երկու տղամարդիկ:

Իր խոստովանություններում աղջիկը պատմել է, որ 2011թ. հուլիսի 14-ին իրեն բռնաբարել են երկու տղամարդիկ` ընկերոջից բաժանվելուց հետո: Նա խոստովանել է, որ վեց անգամ փորձել է ինքնասպան լինել դեղահաբեր կուլ տալու միջոցով, հաղորդում է The Telegraph թերթը:

Հենց այդ շրջանում նա ծանոթացել է 20-ամյա Էմանուել Օքյուբոթի հետ` T-Man մականունով: Աղջիկն ի դեմս նրա գտել է այն պաշտպանին, որի կարիքն ուներ: Ճիշտ է, երբ օգոստոսի 8-ին Լոնդոնում անկարգություններ են սկսվել, այդ հարեհաս պատանին պահանջել է, որպեսզի Լորան իրենց տանի այն վայր, որտեղ խառնակություններ են տեղի ունենում:

Նա նույնիսկ մի քանի անգամ մատներով սեղմել է աղջկա պարանոցը, իսկ նրա ընկերոջ մոտ դանակ է եղել:

Արդյունքում աղջկա ավտոմեքենայում ոստիկանները գտել էին խանութից հափշտակված կենցաղային տեխնիկա` 5 հազար ֆունտ արժեքով` հեռուստացույցներ,  միկրոալիքային վառարաններ, բջջային հեռախոսներ: Նաեւ գտնվել էին դեմքը ծածկող գլխարկ, ձեռնոցներ եւ բանդանա:

Ընդհանրապես, 2011թ. օգոստոսյան դեպքերը Բրիտանիային ցնցեցին ոչ միայն  իրենց ընդգրկումով եւ անմտությամբ, այլեւ նրանով, որ դրանց մասնակցում էին միանգամայն ապահովված ընտանիքների դեռահասներ, այդ թվում` երիտասարդ աստղեր:

Այսպես, վերջերս դատարանը Ջեյմի Ուեյլեթին, որը Հարրի Փոթերի մասին կինոսագայում Վինսենթ Քրեբի դերն է մարմնավորել, դատապարտեց երկու տարվա ազատազրկման` անկարգություններին մասնակցելու համար: Կալանվել էր նաեւ մարզական ծագող աստղ Չելսի Այվը: Դատարանի վճռով աղջիկը երկու տարով բանտ է ուղարկվել: Մանչեսթրում ոստիկանները բռնել էին նաեւ հույս ներշնչող երաժիշտ Սթիվեն Հոյլին: Նրան բռնել էին գողացված ջութակը ձեռքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ