News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Գյումրեցի անօթեւան ընտանիքն իր չորս ապագա զինվոր որդիներով բնակվում է Գյումրիի կենտրոնական մասում` Ղուկասյան փողոցի տնակային ավանի 114/022 հասցեի նեղլիկ եւ խոնավ տնակում:

6 անձից բաղկացած, անօթեւանի կարգավիճակ չունեցող, չորս անչափահաս տղաների տեր Սաշիկ եւ Կարինե Բաբայանների ընտանիքը տնակը երկու փոքրիկ մասերի է բաժանել եւ ձմռան ամիսներին ջեռուցում են միայն մեկ մասը` ննջարանը, եթե կարելի է այդպես կոչել այն հատվածը, որտեղ մի կերպ տեղավորված են չորս երկաթյա մահճակալներ ու վառարանը:

Ամուսինները հիմնական աշխատանք չունեն եւ, ինչպես շատ ու շատ գյումրեցի անօթեւան ընտանիքների պարագայում, նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է:

Ծնողների պատմելով` երեխաներից երեքը սովորում են Գյումրիի 3-րդ գիշերօթիկ դպրոցում, սակայն «Շիրակ Կենտրոնի» ներկայացուցիչների այցելության պահին տանը չէին, ավագ որդիները` 16 տարեկան Խաչիկը եւ 12-ամյա Արմենը, Արթիկի շրջանի գյուղերից մեկում էին: Թեեւ ծնողները չցանկացան բարձրաձայնել, բայց ըստ մեզ հասած տեղեկության երեխաները գյուղում աշխատում են որպես անասնապահ:

Բաբայանների տնակը գրեթե ամբողջովին շարքից դուրս է եկած: Պատճառը ոչ միայն տարիների մաշվածքն ու ու խոնավությունն են, այլ նաեւ տեղից տեղ տեղափոխված լինելը: Ամուսններից միայն Սաշիկ Բաբայանն է երկրաշարժի հետեւանքով երկսենյականոց բնակարան կորցրել` հայրական տունը: Մի քանի տարի առաջ պետությունը փոխհատուցել է կորցված երկսենյականոց բնակարանը: Բաբայանի հայրական բազմանդամ ընտանիքը կիսվել է` մայրը եւ եղբոր ընտանիքը տեղափոխվել են բնակվելու նոր ստացած բնակարանում, իսկ իրենք մնացել եւ շարունակում են բնակվել տնակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ