News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Կանադայում գեղեցկության մրցույթից հեռացրել են մրցույթի մասնակիցներից մեկին` 23-ամյա Ջեննա Տալակովային, քանի որ նա տղա էր ծնվել:

Մրցույթի կազմակերպիչները հաստատել են, որ Ջեննան «իսկական աղջիկ» է, սակայն որակազրկել են նրան` վկայակոչելով կանոնը, թե մրցույթի մասնակից կարող են լինել միայն աղջիկները, որոնք ծննդյան ժամանակ իգական սեռի են եղել, ոչ թե հետո են դարձել այդպիսին` վիրահատության կամ դեղերի միջոցով:

Որակազրկման պահին Ջեննան արդեն դուրս էր եկել մրցույթի եզրափակիչ եւ բոլոր շանսերն ուներ հաղթելու եւ Կանադան ներկայացնելու «Միսս տիեզերք» մրցույթում, հաղորդում է «Ուտրո.ru.»-ն:

Ջեննա Տալակովան իր անկետայում թաքցրել էր փաստը, որ նախկինում տղամարդ է եղել: Նրա խոսքով, ինքն իրեն չորս տարեկանից աղջիկ է զգացել: Արդեն 14-ում սկսել է հորմոնալ թերապիան, իսկ 19-ում փոխել է սեռը: Ջեննայի երկրպագուները դժգոհ են եւ բողոքարկում են կազմակերպիչների վճիռը: Ստորագրահավաքին միացել է 28 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ