Կնոջ դաժան սպանությունը, որի մարմնի տարբեր մասերը օրերս հայտնաբերվել էին Մոսկվայի եւ Մերձմոսկվայի տարբեր հատվածներում, բացահայտվել է «տաք հետքերով»: Այս մասին հայտնել է Ռուսաստանի հետաքննչական հանձնաժողովը:
Հիշեցնենք, որ մարտի 26-ի առավոտյան Մոսկվայի Դմիտրեւի մայրուղու աղբարկղերի մոտ բակապանը հայտնաբերել էր ճամպրուկ, որի ներսում եղել է անհայտ կնոջ ձեռքերը հետեւում կապկպած իրան, հենց այդ նույն օրը մերձմոսկովյան Բալաշիխայում հայտնաբերվել էր պայուսակ` կնոջ գլխով եւ ստորին վերջույթներով: Փորձաքննությունը հաստատել է, որ դրանք պատկանում են միեւնույն մարդուն, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Հաստատվել է, որ տուժածը Մոսկվա էր եկել Տուլայից: Սպանության մեջ կասկածվում է կնոջ կենակիցը, որը ձերբակալված է եւ հարցաքննման ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ` անձնական անհաշտ հարաբերությունների հողի վրա սպանության կատարման վերաբերյալ: