News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում հակակարկտային կայանների թիվն այս տարի ավելանալու է 35-ով: Այդ մասին, այսօր` մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նրա տեղեկացմամբ` ներկայում գործում են մոտ 185 կայաններ:

Քանի որ կարկտային ամպերը հիմնականում գալիս են Թուրքիայի տարածքից, ապա, Ռ. Մակարյանի տեղեկացմամբ, հակակարկտային նոր կայանների մեծ մասը տեղակայվելու է հայ-թուրքական սահմանին, Արարատի եւ Արմավիրի մարզերում:

Մեկ հակակարկտային կայանի արժեքը մոտ 6 մլն դրամ է, դրանք տեղական արտադրության են (արտադրող` «Բարվա» ընկերություն):

Ըստ գյուղատնտեսության փոխնախարարի` հակակարկտային կայանները ներկայում գործում են բավարար արդյունավետությամբ, ինչին նպաստում է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում տեղակայված ռադիոլոկացիոն կենտրոնը, ինչն ապահովում է կայանների ավտոմատ միասնական կառավարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ