News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական բիզնես դպրոցի երիտասարդ շրջանավարտ Գիյոմ Գիբոն օգտագործել է նախագահական ընտրությունների թեկնածուների նախընտրական կարգախոսները ներքնազգեստի արտադրանքի վաճառքի համար:

Ներքնազգեստի ապրանքանիշը Գիբոն ստեղծել է 2011-ին: Իսկ նախընտրական քարոզարշավը նրան գովազդի լայն հնարավորություն է ընձեռել:

«Վարտիքի մեջ ամեն ինչ հնարավոր է»,-նշված է գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի ցուցապաստառում (օրիգինալը` «Միասին ամեն ինչ հնարավոր է»): «Ներքնազգեստի փոփոխությունը հիմա է»,-ասված է սոցիալիստների թեկնածու Ֆրանսուա Օլանդի կարգախոսում (օրիգինալում` «Փոփոխությունը հիմա»):

Նման «պատվի են արժանացել» նաեւ այլ թեկնածուների կարգախոսները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ