News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգեւատրել է Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Ամենագեղեցիկն իմ աչքերով» մրցույթի հաղթողներին:

Պարգեւատրման արարողությանը, որը տեղի է ունեցել «ԱրմենՏել»  ընկերության Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում, հրավիրվել էին լավագույն աշխատանքների հեղինկաները: Այն աշխատանքները, որոնք մարտի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հավաքել էին ամենաշատ Like, ճանաչվել են հաղթողներ համապատասխանաբար առաջին, երկրորդ եւ երրորդ անվանակարգերում:

Մրցույթի հաղթող` գյումրեցի Գեւորգ Ղազարյանը, ստացել է առաջին մրցանակ` USB-մոդեմ եւ «Դրայվ-10»  սակագնային փաթեթից  մեկ տարի  անվճար օգտվելու հնարավորություն: Երկրորդ տեղը գրաված երեւանցի Լիլիան Գալստյանը պարգեւատրվել է USB-մոդեմով եւ ստացել  «Դրայվ-5» սակագնային փաթեթից  մեկ տարի  անվճար օգտվելու հնարավորություն: Երրորդ մրցանակակիր Գայանե Գալոյանը ստացավ մեկ տարի շարժական ինտերնետից օգտվելու հնարավորություն «Դրայվ-1»  եւ USB-մոդեմ:

«ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, ովքեր ցուցաբերցին յուրահատուկ ստեղծագործական մոտեցում եւ վառ  երեւակայություն` արժանանալով բազմաթիվ մարդկանց հիացմունքի ու բարձր գնահատականի: Եղեք ավելի ակտիվ, հետեւեք Beeline Armenia էջի նորություններին, քանի որ ամենահետաքրքիր անակնկալներն դեռ առջեւում են», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Նշենք, որ «Ամենագեղեցիկն իմ աչքերով» մրցույթն, որը նվիրված էր մայրության եւ գեղեցկության տոնին, մեկնարկել է մարտի 7-ին եւ անց է կացվել Beeline Armenia պաշտոնական էջում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ