News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վաղուց է ասված, որ աշխարհը մեր հասարակության արտացոլումն է: Կան հարուստ պետություներ, աղքատներ, մեջտեղը` միջակներ: Գլոբալիզացիան, իր հետ բերելով աշխատանքի միջազգային բաժանում եւ ապրանքափոխանակություն, չնպաստեց, ինչպես սպասվում էր, կենսամակարդակների հարթեցմանը: Երրորդ աշխարհի պետությունները, ինչպես ապրել են աղքատության մեջ, այնպես ել շարունակում են ապրել: Դրանց էլ միացել են երկրորդ աշխարհի որոշ երկրներ, այդ թվում` հետխորհրդային, որոնց թվում եւ Հայաստանը:

Անդրադառնալով այդ հարցին` վարչապետ Տիգրան Սարգսյանը, մարտի 24-ին հանդես գալով «Հայաստանի անկախ տնտեսության 20-ամյակը» կոնֆերանսին, հայտարարեց, որ պետությունները պիտի զարգանան համաչափ` հարուստներից դեպի աղքատներ ֆինանսների վերաբաշխման սկզբունքով: Սա, իհարկե, բացահայտում չէ: Բայց մեկ այլ փաստ է հետաքրքրական:

Վերաձեւակերպելով նշյալ համեմատությունը` կարելի է ասել, որ մեր հասարակությունը համաշխարհային աղքատության փոքրացված պատկերն է: Կան շատ հարուստներ, կան աղքատներ եւ ծայրահեղ աղքատներ, հետին պլանին կաթիլ-կաթիլ գոյանում է միջին խավը...

Դեռեւս Արիստոտելն էր նկատել, որ «ոչ աղքատները, ոչ հարուստները չեն անսում բանականության ձայնին»: Առաջինները սովորում են նվաստության, հեշտ են ենթարկվում ստրկությանը մոտ վիճակին: Երկրորդները, ապրելով լավ պայմաններում, ունակ չեն հնազանդվել, դառնում են լկտի եւ ապիկար: Միայն միջին դիրք զբաղեցնող մարդիկ` ոչ աղքատ, ոչ հարուստ, հակված չէն ոչ զավթել ուրիշինը, ոչ էլ ճնշել իրենց համաքաղաքացիներին: Նրանց վրա էլ պիտի հենվի պետությունը:

Արիստոտելը, գրելով այդ տողերը, արտացոլեց այդ ժամանակվա աթենական ժողովրդավարության իրավիճակը: Սակայն այդ խոսքերը, թեկուզ մի փոքր ձեւափոխությամբ, պատկերում են այնպիսի հասարակություններ, որտեղ մի բեւեռում փոքրաթիվ հարուստներն են, մյուսում` աղքատների հոծ բազմություն: Միջին խավը` Արիստոտելի համար իդեալականը, այս դեպքերում ուժեղ խավ չի հնադիսանում:

Մեզ մոտ,  ինչպես հայտնի է, սոցիալական կարգավիճակի հիմնական չափանիշն է սպառողական զամբուղի արժեքը: Այն, որ այդ ցուցանիշը որեւէ կերպ չի կարող ծառայել որպես աղքատության չափանիշ, ինչն էլ շեղում է աղքատության դեմ պայքարից, բազմիցս է ասվել: Այնպես որ իմաստ չունի կրկին փատարկներ բերել զամբյուղի դեմ:

Թվում է` ի՞նչ տարբերություն տնտեսության համար, եթե եկամուտները բաշխվում են անհավասարաչափ: Համաձայնենք, որ քաղաքացիների բարձր եկամուտները օգուտ են բերում, եթե ներդրվում են բինեսի մեջ: Ստեղծվում են նոր աշխատատեղեր եւ վճարունակ պահանջարկ: Գոհ են թե նախկին «աղքատները», թե հարուստները:

Սակայն մեր իրականությունն այլ բան է ասում: Գործի մեջ պտտվող գումարն այդքան էլ շատ չէ: Մի շարք կարեւորագույն եւ եկամտաբեր ոլորտներ գտնվում են արտասահմանյան ընկերությունների ձեռքում: Բավական է նայել խոշորագույն հարկատուների ցուցակին: Դրանից բացի, գաղտնիք չէ, որ արտասահմանցիներն ավելի շատ են վճարում աշխատողներին, քան տեղացի գործարարները...

Մաքառելով համաշխարհային արդարության համար` եկամուտների բաշխման գործում, չր խանգարի այդ արդարությունը ապահովել սեփական երկրում: Առավել եւս, որ պայմանները վաղուց հայտնի են եւ հաջողությամբ կիրառվում են մի շարք զարգացած երկրներում: Իդկ մենք երկու տսանամյակ տեղում ենք դոփում, առանց որեւէ առաջընթացի:

Իրատես լինենք, մեր երկիրը հարուստ չէ, եւ անձնական եկամուտների` նույնիսկ առավելագույն համահարթեցումը համընդհանուր բարգավաճմանը չի բերի: Ամեն դեպքում, գալիք տարիներին դժվար է զգալի փոփոխությունների սպասել: Սակայն դա չի նշանակում, որ մենք պիտի հրաժարվենք սոցիալատան արդարության նպատակներից...

Ալբերտ Խաչատրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ