News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների (Ռուսաստան, Բրազիլիա, Հնդկաստան, Չինաստան Հարավաֆրիկյան հանրապետություն) առաջնորդները կոչ են արել անհապաղ դադարեցնել բռնությունը եւ մարդու իրավունքների խախտումները Սիրիայում: Այս մասին ասվում է կազմակերպության Նյու Դելիում տեղի ունեցած գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղում: Այնտեղ նաեւ մտահոգություն են հայտնում Իրանի շուրջ իրավիճակի վերաբերյալ, որը սպառնում է աղետի վերածվել:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», գագաթաժողովի մասնակիցները հայտարարել են ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաքելությանն իրենց աջակցության մասին: Վերջինս Սիրիայում զինված հակամարտությունը լուծելու պլան է առաջարկել:

ԲՐԻԿՍ-ի երկրները պնդում են, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ միջոցներով, տարբեր ուղղություններով լայն ազգային երկխոսության ճանապարհով:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ամփոփիչ ասուլիսում նույնպես ընդգծել է, որ Սիրիայում ռազմական գործողություններ սկսելը դա ամենակարճ եւ ամենավտանգավոր ուղին է իրավիճակը կարգավորելու ճանապարհին: Նա նաեւ գործընկերներին առաջարկել է կոլեկտիվ հումանիտար օգնություն հատկացնել Սիրիայի ժողովրդին:

ԲՐԻԿՍ-ի երկրները բանաձեւ են ընդունել նաեւ Իրանի մասով, որտեղ հայտարարել են, որ անթույլատրելի է Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը հակամարտության վերածելը, որի աղետալի հետեւանքները ոչ մեկի շահերին օգուտ չեն:

Բանաձեւում ասվում է, որ ԲՐԻԿՍ-ի երկրները ճանաչում են խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման Իրանի իրավունքը` համաձայն նրա միջազգային պարտավորությունների, եւ աջակցում են համապատասխան խնդիրների լուծումը քաղաքական, դիվանագիտական միջոցներով, բոլոր կողմերի ներգրավմամբ երկխոսության ճանապարհով, այդ թվում ԱԷՄԳ-ի եւ Իրանի միջեւ, ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձեւերի դրույթների համաձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ