News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է Էնն Սինքլերի հոդվածը` տպագրված «The Huffington Post»-ում` որոշ կրճատումներով:

Դա աննախադեպ բռնության և հանցանքի մի շաբաթ էր հանրապետության դեմ: Բանակը, դպրոցը, զինվորները, երեխաները, ուսուցիչները, մահմեդականները, հուդայականները, քրիստոնյաները` բոլորը տուժել են մարդասպանի գնդակներից:

Այսպես կոչված «խոնարհված» քարոզարշավը գործնականում փոխարինվել է հրապարակային ելույթներով: Աառջին տուրից ընդամենը 30 օր առաջ այդ ողբերգությւնը չէր կարող չունենալ քաղաքական անդրադարձ:

Չափազանցումներ եղան ամենուր. Բայրուն միանգամից կապեց Թուլուզյան ողբերգությունը «հիվանդ հասարակության և նրա տարանջատումների հետ», անուղղակիորեն մեղադրելով պետության ղեկավարին` դրանք շեշտադրելու համար: Օլլանդն ասաց, որ «մի հասարակությունում, որտեղ առկա է բռնություն, վերնախավը ոչ մի դրսևորմանը չի կարելի հանդուրժողականությամբ վերաբերվել` ոչ գռեհկությանը, ոչ անհեթեթությանը»:

Կոպեն համարձակություն ունեցավ անցկացնել ճեպազրույց հատուկ օպերացիայի պահին` ամեն անգամ քննադատելով ընդդիմությանը «սգո ժամը» չհարգելու համար: Սարկոզին, ցանկանալով գրավել առավելագույն ուշադրությունը, տագնապով դիմեց միջնակարգ դպրոցի աշակերտներին` մեկ անգամ ևս վտանգելով նրանց հոգեկան հավասարակշռությունը: Մելանշոնը, չցանկանալով դուրս ընկնել իր ընտրարշավի ռիթմից, հայտարարեց, որ այն կշարունակի «դիմադրության ոգով» (Ի՞նչ դիմադրության: Եվ ու՞մ դեմ):

Մարին Լըպենը, որը սկզբում լռակյաց էր, մարդասպանի ինքնության պարզվելուց հետո արտահայտվեց ավելի ազատ` դատապարտելով «թեթևամտությունը», որը տիրում է Ֆրանսիայում, «մուսուլմանական արմատականության աճի» պարագայում:

Մի խոսքով, յուրաքանչյուրը հավատարիմ մնաց իր թեմային: Սակայն ինչպե՞ս այդ ողբերգությունը կարող է ազդել գալիք ընտրութուններին, որոնց մնացել է միայ մեկ ամիս:

Սարկոզիի համար`միայն դրականորեն. ֆրասիացիների 74%-ը համարում է, որ նախագահը լավ դիրքորոշում կազմեց` ի պատասխան Թուլուզի ողբերգությանը: Նա ձեռք է բերել լրջություն, որի սուր պակասն ուներ քարոզարշավի ընթացքում: Հիմա, երբ նա ստացել է նույնիսկ կենտրոնամետ Ժան-Լուի Բորլոյի աջակցությունը, նա ավելի շատ, քան երբևէ, կարող է խոսել ազգային միավորման մասին:

Մնում է որոշել` տեղափոխվե՞լ է նախագահական մրցավազքի շեշտը ընդմիշտ, կամ միայն ժամանակավոր, գործազրկությունից և տնտեսական հարցերից դեպի անվտանգություն. մի հարց, որը միշտ խոչընդոտում էր ձախերին: Կամ ընդհակառակը, արդյոք Ֆրանսուա Օլանդը կհասնի՞ հաջողության` վերադարձնելով բանավեճերը դեպի տնտեսություն և գործող նախագահի հնգամյա կառավարման վերլուծություն:

Այդ վերլուծությունը կախված է նրանից, թե ինչպես են ընտրողները դատելու այդ պատահարից հետո ձեռնարկած քայլերը: Մուհամմեդ Մերայի մահվանից հետո ընդամենը մեկուկես ժամում փոփոխվել է օրենսդրությունը` զգայական շոկի դեմ պայքարելու համար: Արդյոք դա տպավորություն կգործի՞ ֆրանսիացիների վրա: Անկասկած, շատերը կարծում են, որ Սարկոզիի ավանդական դարձած քայլը` պատահարից հետո օրենք, չի հանդիսանում կառավարման լավ ձև…

Մի քանի տարի առաջ «The Huffington Post»-ի ֆրասիական մեկնաբան Մարկ Դյուգենն այդպես գրեց Ֆրանսիայի Հանրապետության իդեալական նախագահի մասին. «Թող նա մտածի խաղաղության մասին իր մանդատից շատ ու շատ ավելի երկար: Թող խորը մտածի մեր երկրի և նրա ժողովրդի ճակատագիրը կրկին հանձն առնելու մասին»: Մենք ունենք 30 օր` երազանքն իրագործելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ