News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկահայ խուզարկուն, ով դատի է տվել Բերբանկ քաղաքին` մեղադրելով, որ ինքը ենթարկվել է հետապնդումների եւ խտրական քաղաքականության իր էթնիկ պատկանելիության համար, ցուցմունք է տվել այս շաբաթ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ եւ պատմել տարիներ շարունակվող էթնիկ վիրավորանքների մասին, որոնք հնչեցվել են ոչ միայն իր, այլ նաեւ հայերի հասցեին ընդհանրապես: Այդ մասին հաղորդում է «The Burbank Leader»-ը:

Խուզարկու Սթիվ Կարագյոզյանը պատմել է, որ մյուս սպաները, այդ թվում խուզարկուները եւ սերժանտները, անհարկի արտահայտություններ էին անում հայերի մասին այն պահից, երբ նա 2004-ին տեղափոխվել է բաժանմունք` նախապատրաստական փուլ անցնելու:

Կարագյոզյանը պատմել է, որ նա սկզբում դրա մասին չի հայտնել ցածր պաշտոն զբաղեցնելու պատճառով: «Ես նոր էի եւ ոչ մեկին չէի կարող բողոքել»,-ասել է նա Լոս Անջելեսի շրջանի առաջին ատյանի գլխավոր դատարանում:

Կարագյոզյանն ասել է, որ նա քննարկել է իր ծառայակցի` Աարոն Քենդրիքի կողմից արված անհարկի մեկնաբանությունները: Կարագյոզյանի խոսքով, Քենդրիքն ավելի ուշ ներողություն է խնդրել:

Երբ Կարագյոզյանը հնարավորություն է ունեցել ընտրել իր ժամանակացույցը, նա ընտրել է այն հերթափոխները, երբ Քենդրիքը եւ մյուս սպաները չէին աշխատում, ովքեր շարունակաբար էթնիկ վիրավորանքներ են հնչեցրել: Կարագյոզյանի խոսքով, հետապնդումը որոշ ժամանակ դադարել է, բայց վերսկսվել է Իրմա Ռոդրիգես Մոյիսի` իրավաբանի հետ հարցազրույցից հետո, ով քննում էր անանուն նամակը վարչությունում առկա խտրականության վերաբերյալ:

Թեեւ իրավաբանը հայտնել էր, որ հարցազրույցը գաղտնի բնույթ է կրում, սակայն մեկ ամիս անց «սպաների մեծ մասը գիտեր, թե ինչ է ասվել հարցազրույցի ժամանակ»:

Քաղաքի ներկայացուցիչը դատարանում պնդել է, որ Կարագյոզյանն ասել է քննիչին, որ նա չի նեղացել իր էթնիկ պատկանելիության վերաբերյալ հնչեցված արտահայտություններից եւ հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ վախեցել է պատժիչ միջոցներից, երբ ՀԴԲ-ն հետաքննություն է սկսել վարչությունում ուժի կիրառման մասին պնդումների հիման վրա:

Կարագյոզյանն ասել է, որ իր վրայից հանվել են բոլոր կասկածները ՀԴԲ-ի կողմից իրականացված ինչ-որ խախտումների վերաբերյալ, այն բանից հետո, երբ գործակալությունը վերցրել է իր եւ եւս 37 սպայի գործեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ