News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանության մամուլի քարտուղար Դիք Ֆեդորսիոն մարտի 29-ին հրաժարական է տվել սկանդալի պատճառով: Ենթադրվում է, որ կապ է եղել բարձրաստիճան ոստիկանների եւ նշանավոր մարդկանց հեռախոսները լսող հրատարակչության լրագրողների միջեւ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Ոստիկանության դեմ ուղղված բողոքների անկախ հանձնաժողովը (IPCC), անցյալ շաբաթ մայրաքաղաքի ոստիկանությունն առաջարկել է դատական գործ սկսել` պաշտոնական դիրքի չարաշահման առնչությամբ:

IPCC-ի ղեկավար Դեբորա Գլասը պաշտպանել է այդ առաջարկը` հավելելով, որ այդ գործով IPCC-ի զեկույցը կհրապարակվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում:

Նշենք, որ Ֆեդորսիոյի շուրջ սկանդալն սկսել է հասունանալ դեռ անցյալ տարի, երբ նա «փորձել է» ընդլայնել է Սքոթլանդ-Յարդի եւ News International հրապարակչական խմբի կապերը, որը ընդգրկված է Մերդոկներ մեդիա-կայսրության մեջ: Նրան նաեւ կասկածում են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, քանի որ նա News of the World թերթի նախկին աշխատակից Նիլ Ուոլիսին աշխատանքի է ընդունել որպես ոստիկանության խորհրդական: Մամուլի քարտուղարին ժամանակավորապես հեռացրել են աշխատանքից ծառայողական քննություն իրականացնելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ