News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուլուզի Կորնբարիե արվարձանում մարտի 29 –ին տեղի է ունեցել 23-ամյա «թուլուզյան հրաձիգ» Մոհամեդ Մերայի հուղարկավորությունը:

Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը,  հուղարկավորությունը կատարվել է գերեզմանոցի մահմեդական մասում, մասնակցել է մոտ 15  մարդ: Արարողությանը հետեւել են ժանդարմները, գործի է դրվել նաեւ ոստիկանական ուղղաթիռ:

Հիշեցնենք, որ Ալժիրում բնակվող Մոհամեդի հայրը ցանկացել էր որդուն հայրենիքում հողին հանձնել, սակայն  Ալժիրի իշխանությունները հրաժարվել էին ընդունել «Թուլուզի հրաձիգի» աճյունը:

Ալժիրցի Մոհամեդ Մերան, ով սպանել էր յոթ մարդու, այդ թվում` երեք երեխայի,  ֆրանսիական հատուկջոյատայինների կողմից  սպանվել էր մարտի 22 –ին` նրա ձերբակալման գործողությունների ժամանակ:  Դրանից երեոք օր առաջ Մերան մոտոցիկլով մոտեցել էր Թուլուզի հրեական քոլեջին եւ կրակ բացել խմբված ծնողների եւ աշակերտների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ