News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւան- Արմավիր ավտոճանապարհին` Արշալույս գյուղի մոտակայքում, այսօր` մարտի 30-ի գիշերը ավտոմեքենան գլորվել է գետը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի 30 ՏՍ 475 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների, շտապօգնության եւ ոստիկանության աշխատակիցների դեպքի վայր հասնելը, վարորդ, 47-ամյա Վահան Ավետիսյանը (ք. Երեւան) եւ ուղեւոր, 24-ամյա Արտյոմ Արոյանը (ք. Երեւան) տեղի ուժերով տեղափոխվել են Երեւանի «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ