News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իգնաց  Զեմելվայսի անվան բժշկության եւ սպորտի Բուդապեշտի համալսարանի գիտխորհուրդը Հունգարիայի նախագահ  Պալ Շմիթին զրկել է դոկտորական կոչումից` գրագողության  համար:

Շմիթի դոկտորական ատենախոսության փորձաքննությունից հետո գիտխորհուրդը եկել է այն եզրակացության, որ Հունգարիայի ղեկավարի աշխատանքը չի համապատասխանում գիտական աշխատանքի պահանջներին եւ էթիկայի կանոններին: Խորհրդի 33 անդամներ կողմ են  քվեարկել  նախագահին կոչումից զրկելուն, 4-ը` դեմ, հայտնում է «Ռոսիսկայա գազետան»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, 2012 թվականի սկզբին Հունգարիայի նախագահին մեղադրել էին գրագողության մեջ:

Տեղական լրատվամիջոցները հաստատում էին, որ պետության ղեկավարը 1992 թվականին արտագրել է դոկտորական ատենախոսությունը, որը նվիրված էր ժամանակակից Օլիմպիական խաղերին: Ըստ լրագրողների` աշխատանքի 250 էջից 180-ը պատճենվել են բուլղարացի մարզական ուսումնասիրող Նիկոլայ Գեորգիեւի գիտական աշխատանքից, սակայն օգտագործած գրականության ցանկում այդ աղբյուրը նշված չի եղել: Պետության ղեկավարի մամլո ծառայությունն իր հերթին հանդես էր եկել Հունգարիայի նախագահի` ատենախոսությունում գրագողության վերաբերյալ տեղեկությունը հերքող հայտարարությամբ:

Ուսանողները եւ ասպիրանտները բողոքի ակցիա են կազմակերպել` կոչ անելով քաղաքական գործչին հրաժարական տալ: Սակայն Շմիթը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը, քանի որ նախագահ ընտրվելը ոչ մի կերպ կապ չունի 20 տարի առաջ գրված դոկտորական ատենախոսության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ