News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր` մարտի 30-ին, Երեւանում գումարվեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի 4-րդ խորհրդաժողովը: 

Խորհրդաժողովին մասնակցում են Հայ դատի ավելի քան 25 հանձնախմբերի անդամներ, գրասենյակների պատասխանատուներ, ՀՅԴ մարմինների ներկայացուցիչներ, ընդհանուր թվով` մոտ 60 մարդ: Հիմնականում ներկայացված էին հետեւյալ երկրներից` Արգենտինա, Բրազիլիա, ԱՄՆ, Արաբական միացյալ էմիրություններ, Արցախ, Ավստրալիա, Եգիպտոս, Երուսաղեմ, Իրան, Լիբանան, Կանադա, Կիպրոս, Հայաստան, Միացյալ թագավորություն, Ուրուգվայ, Ռուսաստան, Սիրիա, Վրաստան, Քուվեյթ, Ֆրանսիա:

Հարկ է նկատել, որ  ՀՅԴ-ի ներկայացուցիչներից բացի, այլ քաղաքական ուժերից ներկայացուցիչներ չկային:

Խորհրդաժողովում քննարկվելու են Հայ դատի աշխատանքերի ընթացքը` նախորդ 2010թ-ի խորհրդաժողովից առաջ առ այսօր եւ ՀՅԴ Հայ դատի ռազմավարության հիման վրա առաջիկա երկամյակի աշխատանքային ծրագրերը: Խորհրդաժողովի օրակարգի հիմնական կետերն են, աշխատանքներ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ պահանջատիրական պայքարի ուղղությամբ, հայ-թուրքական հարբերություններ, Արցախի իրավական միջազագային ճանաչման եւ բանակցային գործընթացների հիմնախնդիրներ, Ադրբեջանի հակահայ քաղաքականության դեմ պայքար, ՀՀ արտաքին քաղաքականություն եւ մարտահրավերներ, Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ նախաձեռնություններ:

Նշենք, որ առաջին խորհրդաժողովը գումարվել է 2003թ-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ