News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանն ունի տասնյակի հասնող պատվիրակություններ, որոնցից ամենակարեւորներն են` ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ-ում, ՆԱՏՕ-ում, Եվրանեստում, ՍԾՏՀԿ-ում պատվիրակությունները, սակայն մեր խորհրդարանական կազմը, մեղմ ասած, պատրաստ չէ դիվանագիտական աշխատանքների: Այս մասին, այսօր` մարտի 30-ին, ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի 4-րդ խորհրդաժողովի ընթացքում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Միջազգային կառույցների խորհրդարանական վեհաժողովները, կազմակերպությունները որպես այդպիսին բաղկացած են մարդկանից, որոնք այս կամ այն թեմային լավ չեն տիրապետում, ինչը հասկանալի է, քանի որ նրանք պատգամավորներ են: Շատ հաճախ նրանք հայտնվում է ինչ-որ ուժային կենտրոններից եկող թելադրանքի կամ կեղծ ներշնչած գաղափարների թելադրանքների տակ, կամ էլ, որը շատ հաճախ հանդիպում է, նաեւ թուրք-ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների ազդեցության տակ»,-ասաց նա:

Վահան Հովհաննիսյանի խոսքով, խորհրդարանական դիվանագիտությունը շատերին թվում է ոչ այնքան կարեւոր, բայց ունենք օրինակներ, որ ընդունվող բանաձեւերին բանի տեղ չդնելով վտանգավոր հետեւանքներ ենք ունեցել: Նա առաջարկեց պինդ կանգնել եւ կարեւորել խորհրդարանական դիվանագիտությունը: Դաշնակցական գործիչը, միջազգային կառույցներում աշխատանքի ոլորտում առանձնացրեց Ցեղասպանության ճանաչման հարցը, տնտեսական վիճակը կապված ներդրումների հետ, ինչպես նաեւ Ղարաբաղի ճանաչման հարցը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ