News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում, մարտի 30-ին, մի շարք պետական, քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչների մրցանակներ են հանձնվել 2011թ. մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած ավանդի համար։ Մրցանակաբաշխությունը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Օգոստոսի 23, ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպությունը եւ «Զորավիգ» թերթը։

Նշենք, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում անցկացվող այս մրցանակաբաշխությունն ավանդական է. այն անցկացվում է չորրորդ անգամ։ Մրցանակակիրներն ընտրվել են «Զորավիգ» թերթի 1350 ընթերցողների շրջանում անցկացված հարցումների արդյունքում։

«Լավագույն պատգամավոր» անվանակարգին արժանացել ենՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, «Լավագույն պետական գործիչ» անվանակարգը շնորհվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, լավագույն մարզպետը Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն է, լավագույն հասարակական գործիչ է ճանաչվել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը, «Լավագույն արվեստագետ» անվանակարգում մրցանակ է ստացել կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, լավագույն երիտասարդ արվեստագետը Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահ Արամ Սուքիասյանն է, լավագույն ռեկտորը՝ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, լավագույն քաղաքապետը՝ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, լավագույն գյուղապետը՝ Վարդենիկի գյուղապետ Հովհաննես Հովեյանը, լավագույն գործարարը՝ Ռոզա Ծառուկյանը, լավագույն քաղաքային դպրոցի տնօրեն է ճանաչվել Երեւանի թիվ 153 ավագ դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանը, լավագույն մարզային դպրոցի տնօրեն՝ Գորիսի թիվ 4 դպրոցի տնօրեն Արմինե Շեկունցը, լավագույն լրագրող է ճանաչվել Հակոբ Սրապյանը, իսկ լավագույն հեռուստալրագրող՝ Հրաչ Մուրադյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, շնորհակալություն հայտնելով մրցանակի համար, նշել է, որ եթե Հայաստանում բոլոր պետական, հասարակական, քաղաքական գործիչները կարողանան գեթ մեկ հարց լուծել մարդու իրավունքների ոլորտում, շատ լավ ապագա կունենանք։

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում ընդգծել է, որ իր՝ որպես պետական պաշտոնյայի, գերնպատակն է մոտեցնել պետությունը մարդուն։

Տպել
Ամենաշատ