News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


17-ամյա բրիտանացի Ջոնաթան Անտուանը իր ելույթով պայթեցրել է Britain`s Got Talent-2012 շոուի դահլիճը, իսկ YouTube-ում տեղադրված հոլովակը հաշվված ժամերի ընթացքում հիթ է դարձել` դիտվելով 4 միլիոն անգամ: Երիտասարդ բրիտանացին կրկնել է շոտլանդացի Սյուզան Բոյլի հաջողությունը, երբ նա մեկ ժամում մեգաաստղ էր դարձել Britain`s Got Talent-2009 շոուի շնորհիվ:

Բրիտանական լրատվամիջոցները նրան արդեն անվանել են SuBoy (Սյուզանի տղա): Ճիշտ է` նա արդեն այլ մականուն էլ ունի` «Երկարաքիթ Ջոն»: Տղան կշռում է 130 կգ:

Նա բեմում էր հայտնվել իր ընկերուհի Շարլոթ Ջակոնելլիի հետ եւ կատարել «Աղոթքը», որ Սելին Դիոնը կատարել էր Անդրեա Բոչելլիի հետ: Ժյուրին չէր կարողացել զսպել զգացմունքները` հայտարարելով, որ Ջոնաթանը հուժկու ձայն եւ վոկալ տվյալներ ունի եւ ապագա աստղ է:

Ժյուրին չէր ցանկանում Անտուանին անցկացնել մյուս փուլ, քանի որ նա դուետով էր երգում, սակայն ի պատասխան Ջոնաթանը նշել է, թե եկել է ընկերուհու հետ, նրա հետ էլ շարունակելու է: Արդյունքում նա ընկերուհու հետ կմասնակցի մարտի 31-ին կայանալիք շոուին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ