News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Մահմեդական եղբայրները», որոնք Եգիպտոսի խորհրդարանում ամենամեծ խմբակցությունն ունեն, մտադիր են երկու շաբաթվա ընթացքում հասնել Քամալ ալ-Գանզուրի հրաժարականին: 

«Ազատության եւ արդարություն» կուսակցության խմբակցությունը  («Մահմեդական եղբայրների» քաղաքական թեւը) մարտի 29-ին ձեռնամուխ է եղել կառավարությանն անվստահության քվե տալու գործընթացին: Մասնավորապես, ինչպես «Ալ Ահրամի» հրատարակությանը  հղում անելով  հայտնում է «ՌԻԱ Նովոստին», ,Ազգային ժողովի արհեստակցական միություններն արդեն ուսումնասիրել եւ մերժել են կառավարության ավելի քան երեք ամսվա աշխատանքային հաշվետվությունները:

Միաժամանակ, Եգիպտոսում իշխող Գերագույն խորհուրդը դեմ է կառավարության հրաժարականին` նախքան երկրում ընթացիկ տարվա հունիսի վերջին անցումային շրջանի ավարտը:

Ըստ Սահմանադրական հռչակագրի, որն ընդունվել էր այն բանից հետո, երբ զինվորականները մերժել էին հին սահմանադրությունը, կառավարություն ձեւավորելու եւ նրա հրաժարականին հասնելու իրավունքն ունի միայն պետության ղեկավարը, այլ ոչ թե խորհրդարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ