News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF) ՀՀ բնապահպանության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, WWF-ի գլոբալ գործընկեր հանդիսացող Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան-ի,  WWF-ի տեղական գործընկեր` Երեւանի Կոնգրես հյուրանոցի հետ համատեղ Հայաստանում կազմակերպում են «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան, որի նպատակն է միավորել հասարակությանը եւ բիզնես աշխարհին, կառավարություններին եւ համայնքներին մեկ ժամով անջատելու լույսերը հանուն մեր մոլորակի կենսական պայմանների եւ ռեսուրսների պահպանմանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից:

Անցած տարի «Մոլորակի ժամ»-ին իրենց մասնակցություն են ունեցել ավելի քան 5200 քաղաքներ 135 երկրներում, որոնց թվում էին 89 մայրաքաղաքներ: Այս տարի ակցիային միանում է նաեւ Երեւանը, ինչպես նաեւ Վանաձոր եւ Կապան քաղաքները: «Մոլորակի ժամ»-ը տեղի կունենա ամբողջ աշխարհում 2012թ-ի մարտի 31-ին, տեղական ժամանակով ժ. 20:30-ից 21:30: Մեկ ժամով անջատվելու են խորհրդանիշ հանդիսացող շենքերի, հրապարակների եւ օբյեկտների արտաքին լուսավորությունն ու էլեկտրաէներգիան, ինչպես նաեւ պողոտաների ու փողոցների լուսավորությունը:

Նշենք, որ «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան առաջին անգամ մեկնարկել է 2007թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը, որի հիմնական նպատակն էր` միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: Գնալով այս ակցիան ձեռք բերեց մեծ հեղինակություն` ապահովելով ավելի քան 1 մլրդ. բնակչության մասնակցությունը ողջ աշխարհում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ