News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Առագաստանավային «Europa Race» արշավը, որը պետք է տեղի ունենար մայիսի 5 –ից հունիսի 9-ը Ստամբուլի (Թուրքիա) եւ Լա Ռոշելի (Ֆրանսիա) միջեւ, չի կայանա: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական «Mercato365» կայքը: Ընդամենը ութ մասնակից է գրանցվել արշավի համար: Նշենք, որ «Europa Race»-ն արդեն մեկ անգամ հետաձգվել էր Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանոթւյան ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման պատճառով, սկայն Սահմանադրական խորհրդի չեղյալ հայտարարումից հետո կրկին նախատեսվել էր:

Թուրք կազմակերպչի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական խնդրի պատճառով բաց թողնված ժամանակը հանարվոր չէ վերականգնել: Բացի այդ, արշավի գործընկերները պետք է իրենց ղեկավարության հետ խորհրդակցեն` հավանության ստանալու համար երթուղիները փոխելու հարցում, քանի որ նավերի թիվը տասից նվազել է յոթի: Ավելին, փուլային կետեր համարվող քաղաքները բավարար չափով չեն կարող աջակցել արշավին` տնտեսական ճգնաժամի պատճառով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ