News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոլդովան եւ Մերձդնեստրը կվերականգնեն երկաթուղային հաղորդակցումը: Մարտի 30-ին  համապատասխան արձանագրություն  են ստորագրել Մերձդնեստրի նախագահ Եվգենի Շեւչուկը եւ Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը:

 Փաստաթղթով սահմանված են երկաթուղու մերձդնեստրովյան հատվածի վերականգնման գործընթացի ժամկետները:

«Մենք կարծում ենք, որ համաձայնագիրը փոխշահավետ է Դնեստրի աջ եւ ձախ ափերի համար»,- ասել է Շեւչուկը, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:

Մոլդովայի վարչապետ Ֆիլատը հույս է հայտնել, որ կողմերը հաջող կերպով «կլուծեն նաեւ փոխհարաբերությունների այլ խնդիրներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ