News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազատություն հրապարակից քիչ առաջ մեկնարկել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երթը: Երթի մասնակիցներն անցնելու են Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Նալբանդյան, Սայաթ-Նովա պողոտաներով եւ կավարտվի Ազատության հրապարակում:

Երթից առաջ հանրահավաքը վարող Արամ Մանուկյանը հայտնել է, որ հաջորդ հանրահավաքի օրը կասվի լրացուցիչ:
Նշենք, որ ՀԱԿ հանրահավաքին ելույթ են ունեցել Արամ Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանը, Լեւոն Զուրաբյանը, Խաչատուր Սուքիասյանը, Արամ Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, թե ՀԱԿ-ն առաջիկա ընտրություններին մասնակցում է «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ