News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Գյումրիում դեռեւս 3200 ընտանիքներ հաշվառված են անօթեւանների հերթացուցակում եւ սպասում են պետության կողմից բնակարանային փոխհատուցման:

«Շիրակ կենտրոնի» փոխանցմամբ, երկրաշարժից հետո անցած 23 տարիների ընթացքում Գյումրիում կառուցվել է մոտ 19 հազար բնակարան: Սակայն 2012 թ. ապրիլ ամսվա դրությամբ դեռեւս 3200 ընտանիքներ հաշվառված են Գյումրու անօթեւանների հերթացուցակում եւ սպասում են պետության կողմից բնակարանային փոխհատուցման: Այս տարի նախատեսվում է, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով Գյումրու Մուշ-2 եւ Անի թաղամասերում կառուցվելիք 1756 բնակարանները կբաշխվեն անօթեւանների հերթացուցակում ընդգրկված ընտանիքներին: Սակայն երկրաշարժի հետեւանքով անօթեւան, վերոհիշյալ հերթացուցակում հաշվառված ավելի քան 1200 ընտանիքների բնակարաններով ապահովելու խնդիրը մնում է դեռեւս չլուծված:

Ի դեպ, Գյումրիում տնակներում բնակվող փաստացի անօթեւան, սակայն երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած չլինելու կամ նախկինում փոխհատուցված լինելու, 1 կամ 2 սենյականոց բնակարան ստացած բազմանդամ ընտանիքների կիսվելու   եւ այլ պատճառներով շուրջ 3000 անօթեւան ընտանիք էլ ապրում է տնակային ավաններում` ծայրահեղ ծանր պայմաներում, սակայն հաշվառված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթեւանների հերթացուցակում: Այս անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման վերաբերյալ եւս որեւէ պետական ծրագիր չկա եւ նրանց ապագան կրկին անհայտ է: Այսպիսին է Գյումրիում անօթեւանության իրական վիճակը:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ