News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի թիվ 5 ընտրատարածքում ինքնաառաջադրված թեկնածու Սուրեն Սիրունյանը միանշանակ ինքնաբացարկ չի ներկայացնի, սակայն, եթե ինքնաբացարկի խնդիր կա, կոչ կանի, որպեսզի ՀԱԿ-ի թեկնածուն` Հովհաննես Հովհաննիսյանը նման քայլի դիմի` գնահատելով իր եւ Սուրեն Սիրունյանի իրական շանսերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրեն Սիրունյանն` արձագանքելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքնաբացարկ ներկայացնի, քանի որ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Գեւորգյանը, ով եւս այդտեղ թեկնածու է, մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե ինքը միանշանակ հաղթելու է:

«Ցանկացած պայքարից առաջ մարդու նպատակը հաղթելն է լինում սկսած ֆուտբոլից: Ես, երբ փոքր ժամանակ ֆուտբոլ էի խաղում, այդ ժամանակ էլ նպատակս եղել է հաղթելը, բասկետբոլում` նույնպես: Հիմա էլ, եթե մասնակցում եմ ընտրությունների, նպատակս հաղթելն է: Մնացածը կերեւա  ընտրությունների ավարտից հետո, երբ բացենք քվեատուփերը եւ ով կհաղթի կնշանակի նա հաղթեց: Ես չեմ ասում նախօրոք, որ 100 տոկոսով հաղթելու եմ, բայց 100 տոկոսով պայքարելու եմ հաղթելու համար»,- նշեց Սուրեն Սիրունյանը միաժամանակ կոչ անելով, որ  իմ հակառակորդները խաղի ճիշտ կանոններ ընտրեն` մաքուր, թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար, որի պարագայում ինքը կշնորհավորի հաղթող թեկնածուին, եթե իհարկե, ինքը չհաղթի:

Սիրունյանն իր հիմնական պայքարը Արթուր Գեւորգյանի հետ է պատկերացնում, պատճառաբանելով, որ ՀԱԿ-ը մեծամասնականով գրեթե բոլոր ընտրատարածքներում առաջադրել է իր թեկնածուներին, հետեւաբար չի կարող ուժերը Հրազդանի նման կենտրոնացնել կոնկրետ ընտրատարածքում:

Սիրունյանը ՀԱԿ-ի թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանին դիտում է, որպես մարդ կուսակցության ղեկավար, քանի որ Հայաստանի Լիբերալ կուսակցության մեկ այլ անդամի չի ճանաչում:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ թիվ 5 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթաշեն  վարչական շրջանի ղեկավար Արթուր Գեւորգյանը հայտարարել էր, որ ընտրություններին գնում է ոչ թե հաղթելու համար, այլ հենց  հաղթելու է:  Իսկ ինքնավստահության պատճառն, ըստ Ա. Գեւորգյանի, իր ընտրողն է: «Այ, եթե գաք Դավիթաշեն եւ շփվեք համայնքի բնակչության հետ, կհասկանաք, թե որն է այդ ինքնավստահության պատճառը»,- եզրափակել էր Արթուր Գեւորգյանը:

Տպել
Ամենաշատ