News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վախճանվել է Associated Press գործակալության հայազգի թղթակից Ջոզեֆ Փանոսյանը:  Փանոսյանը, որը վախճանվել է  74 տարեկան հասակում, լուսաբանում էր Մերձավոր Արեւելքի իրադարձությունները` սկսած Լիբանանում քաղաքացիական պատերազմերից, ավարտված ամերիկյան ներխուժմամբ դեպի Իրաք: Նրա վախճանի մասին Associated Press-ին հաղորդել է ընտանիքը, գրում է «The Washington Post»-ը:

Փանոսյանը, որն անցնում էր քիմիոթերապիա թոքերի քաղցկեղի դեմ, մահացել է մարտի 13-ին Հայաստանում, որեղ նա ապրում էր վերջին երեք տարիներին: Այդ մասին գործակալությանը հաղորդեց նրա կին Էննին: Փանոսյանն աշխատել է AP-ու 45 տարի:

«Ջոն մեր անձնակազմի ամենալավ արաբերենի թարգմանիչն էր», - ասել է Associated Press-ի տարածաշրջանային խմբագիր Ռոբերրտ Ռիդը: Նա նվիրված էր Associated Press-ին եւ երբեւէ թույլ չէր տալիս հիվանդությանը, գործուղումներին, կամ քաղաքացիական պատերազմի ժամանակ` հրետանային կրակին, որ խանգարեն նրան գալ աշխատանքի եւ լավագույնս կատարել այն», - ասաց նա:

Ջոզեֆ Փանոսյանը ծնվել է Պաղեստինում` Յաֆֆայում, 1937 թ, բրիտանական տիրապետության ժամանակ: Նա Լիբանան է տեղափոխվել 1951 թ:

Փանոսյանը, որը թողել է կին, երկու որդի եւ չորս թոռ, իր հանգիստն է գտել Երեւանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ