News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գլենդելի Միավորված դպրոցական օկրուգի վարչության անդամ Գրեգ Կրիկորյանը 43-րդ ընտրական օկրուգում նախընտրական մարաթոնի մեջ է մտել` ցանկանալով տեղ զբաղեցնել նահանգային օրենսդիր մարմնում, տեղեկացնում է  «Asbarez»-ը:

Նա Միավորված դպրոցական օկրուգի վարչության անդամ է եղել 11 տարի: Երբ զբաղեցնում էր դպրոցի խորհրդի նախագահի պաշտոնը, արդեն նախանշել էր օկրուգի ապագայի վերաբերյալ իր տեսլականը: Դեռ այն ժամանակ նա խոսում էր Գլենդելի կրթական հիմնադրամի վերականգնման եւ էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգատգործման մասին:  Ընտրվելու դեպքում նա մատադիր է զբաղվել այդ ծրագրերով: Կրիկորյանը նաեւ «Krikorian Marketing Group»-ի հիմնադիրն է եւ  «Business Life» եւ «Senior Living» ամսագրերի զարգացման հարցերով փոխնախագահը:

Նշենք, որ փրայմերիզը կանցկացվի հունիսի 6-ին, իսկ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին:

Կրիկորյանը ամերիկահայերի երկրորդ սերնդի ներկայացուցիչ է, նրա պապն ու տատը Հայոց ցեղասպանության ժամանակ որպես որբ երեխաներ Խարբերդից են տեղափոխվել Ամերիկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ