News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սոցիալիստական կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Թուրքիան ժողովրդավարության բավարար մակարդակի չի հասել Եվրամիություն ընդունվելու համար, հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ն:

Ֆրանսուա Օլանդը, մասնավորապես, ասել է. «Թուրքիան առաժմ ժողովրդավարության բավարար մակարդակի չի հասել, որը կերաշխավորի, որպեսզի նա դառնա ԵՄ լիիրավ անդամ:  Թուրքիան հավասար իրավունքներ չի երաշխավորում կանանց եւ տղամարդկանց համար, չի երաշխավորում մամուլի ազատություն, փոքրամասնությունների  իրավունքների պաշտպանություն, դատական բարեփոխումենր: Թուրքիան չի լուծել նաեւ կիպրոսյան խնդիրը»,-նշել է թեկնածուն` ավելացնելով, որ անընդունելի է համարում Անկարայի` Հայոց ցեղասպանության ճանաչման մերժումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ