News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սիրիական կառավարությանը տապալելու ընդդիմության փորձերը ձախողվեցին: Այդ մասին նշվում է Սիրիայի արտգործնախարարության մամուլի քարտուղարի հայտարարության մեջ: Հայտարարության համաձայն` երկրում սկսվել է «պայքար հանուն կայունության»:

Ջիհադ Մաքդիսիի խոսքով` այդ պայքարի արդյունք կարող է դառնալ երկրի զարգացումը եւ բարեփոխումը, հաղորդում է «Սանան»:

Մաքդիսին նաեւ նշել է, որ կառավարական զորքերը դուրս կբերվեն սիրիական քաղաքներից, հենց որ կչեզոքացվեն ծայրահեղական խմբավորումները, որոնք խախտում են կայունությունը: Նրա խոսքով` բանակը քաղաքներում խաղաղ բնակիչներին պաշտպանելու նպատակով է տեղակայված: «Հենց որ տիրեն խաղաղությունն ու անվտանգությունը, բանակը դուրս կբերվի», - ասել է Մաքդիսին:

Բացի այդ, ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքով` Սիրիան հավատարիմ է ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի հետ դրական համագործակցությանը, որն այդ արաբական երկրում ճգնաժամի կարգավորման ծրագիր է առաջարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ