News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Դերասան Հովհաննես Ազոյանը չի հասկանում Մաշտոցի այգում բնապահպանների գործողությունների ընթացակարգը: Այս մասին այսօր` մարտի 31-ին, Մաշտոցի այգի կատարած հերթական այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց դերասանը:

«Ես չեմ հասկանում գործողությունների կանոնակարգը եւ ձեւաչափը: Չեմ հասկանում՝ դա ճիշտ է, թե սխալ, բայց միանշանակ կարող եմ ասել, որ այն մարդիկ, ովքեր այստեղ են, բացի նրանցից, ովքեր շոու են անում, ազատ իրենց կամքն են արտահայտում եւ անօրինական ոչինչ չեն անում: Նրանց նեղացնելը ես համարում եմ սխալ»,- նշեց նա: Իսկ եթե ակտիվիստները որոշեն նստացույց անել, ապա Հվհաննես Ազոյանը կմիանա նրանց մեկ օրով:

Անդրադառնալով երեկ իր` ՀԱԿ հանրահավաքին ներկա գտնվելուն, դերասանը դա մեկնաբանեց որպես իր քաղաքացիական ակտիվություն, ոչ թե որպես քաղաքական դիրքորոշում: Նրան դուր է գալիս ՀԱԿ համամասնական ցուցակը եւ այն թեկնածուների անունները, ովքեր ներկայացված են ցուցակում:

«Ես այնտեղ հանդիպեցի Խաչատուր Սուքիասյանին, եւ մենք շատ հաճելի զրուցեցինք: Ես կցանկանայի, որպեսզի նրան գրանցեին որպես պատգամավորի թեկնածու, եւ դա իշխանության կողմից անառողջ քայլ եմ համարում»: NEWS.am-ի հարցին, թե մտաախություն չունի, որ իր քաղաքացիական ակտիվության պատճառով կկորցնի աշխատանքը կամ խնդիրներ կունենա, դերասանը միանշանակ նշեց` ոչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ