News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վանաձորում ապրիլի 1-ին, ժամը 14:00 –ի սահմաններում ինքնասպանության փորձ է կատարվել:

Ինչպես տեղեկացնում է Լոռիի մարզում NEWS.am-ի թղթակիցը, 25-30 տարեկան տղամարդը փորձել է սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու կամրջի մոտից ցած նետվել: Ականատեսներն անմիջապես զանգել են ոստիկանություն եւ  մարզային փրկարարական վարչություն:

Դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու Ոստիկանության Վանաձորի բաժանմունքի աշխատակիցները` բաժանմունքի պետ Արա Կարապետյանի գլխավորությամբ: Ընդհանուր ջանքերով ողբերգությունը հաջողվել է կանխել:

Ներկայումս երիտասարդը գտնվում է Ոստիկանության Վանաձորի բաժանմունքում,  ճշտվում են նրա ինքնությունն ու մտադրության դրդապատճառները:

Միջադեպի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ NEWS.am-ը կհաղորդի ավելի ուշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ