News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հոլիվուդում ապրիլի 1-ին տեղի կունենա «Ոսկե մորու» մրցանակաբաշխությունը, որը հայտնի է նաեւ որպես «հակաօսկար»:

Մրցանակաբաշխությունը ստեղծվել է Ջոն Ուիլսոնի կողմից` արժանին մատուցելու համար մեծ էկրանի ամենաթույլ եւ ապաշնորհ գործերին: Այս տարի այն կազմակերպվում է 32-րդ անգամ:

«Ոսկե մորու» հավակնորդ հայտնի դերասաններից են Նիկոլաս Քեյջը, Ռասել Բրենդսը, Մեգան Ֆոքսը, Սառա Ջեսիկա Փարքերը, Քեթի Հոլմսը: Բացի այդ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, այս տարի միանգամից 11 անվանակարգում «հաղթող» է համարվել դերասան Ադամ Սենդլերը: Նա ներկայացված է «վատագույն դերասան», «վատագույն դերասանուհի», «վատագույն սցենար» եւ «վատագույն ֆիլմ» անվանակարգերում` «Jack And Jill» ֆիլմի համար: Բացի այդ, նրան «մորի» բաժին կընկնի նաեւ «Just Go with It» եւ «Bucky Larson: Born to Be a Star» ֆիլմերի համար:

Նշվում է, որ 11 անվանակարգն արդեն ռեկորդ է, վերջին անգամ «նշանակալի» արդյունքի էր հասել հայտնի դերասան Էդդի Մերֆին` 2007-ին վաստակելով միանգամից 5 հակամարցանակ:

«Ոսկե մորին» դիտվում է որպես «Օսկարի» հավելում,  աշխատանքներն ընտրվում են  «Ոսկե մորու» հիմնադրամի (Golden Raspberry Award Foundation, GRAF) անդամների քվերակության արդյունքում: Հիմնադրամում ներկայացված են 12 երկրից ավելի քան 500 անդամ. քվերակությունը տեղի է ունենում փոստով: Մրցանակը պլաստմասե մորին է` ոսկեգույն ներկով պատված: Յուրաքանչյուր մրցանակի արժեքը չի գերազանցում 5 դոլարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ