News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան եւ Պարսից ծոցի մի շարք երկրներ բազմամիլոնանոց հիմնադրամ կստեղծեն` «Սիրիական ազատ բանակի» անդամների ֆինանսավորման համար:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, համապատասխան որոշումն ընդունվել է ապրիլի 1 -ին Ստամբուլում կայացած «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը: Հիմնադրամից աշխատավարձ կտրվի սիրիական ընդդիմության ռազմական թեւի` «Սիրիական ազատ բանակի» գրոհայիններին: «Սիրիական ազատ բանակը»  կազմված է հիմնակնում դասալիքներից, որոնց ղեկավարում է Սիրիայի բանակի նախկին գնդապետ Ռիյադ Ասադը:

Նշվում է նաեւ, որ Ստամբուլի հանդիպման մասնակիցները Սիրիական ազգային խորհուրդը համարել են  որպես Սիրիայի ժողովրդի միակ լեգիտիմ ներկայացուցիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ