News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 1-ին, ժամը 16.18-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանյան լճի կենտրոնական հատվածում ցեխակույտի մեջ մարդ է արգելափակվել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղեկացվել են Շենգավիթի ոստիկանական բաժանմունքն ու «1-03» ծառայությունը:

Փրկարարները լճի ափամերձ տարածք են դուրս բերել 1968 թ. ծնված Ա. Խաչատրյանին, ում «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են «Նուբարաշեն հոգեբուժական կլինիկա» բժշկական կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ