News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Թուրքական իշխանությունների հովանավորությամբ Թուրքիայում շարունակվում են հայերի դեմ թշնամություն եւ ատելություն սերմանող միջոցառումների կազմակերպումը։

Այս անգամ նման մի միջոցառում էր կազմակերպվել Վան նահանգի Գյուրփընարի շրջանում։  Գյուրփընարը «թշնամուց ազատագրելու» 94-ամյակի առթիվ ներկայացում է բեմադրվել, որտեղ «հայերը» թալանում եւ կոտորում են գյուղացիներին։ Ներկայացումն ունեցել է «երջանիկ» ավարտ, որտեղ թուրք զինվորները «ազատագրում» են հողերը։

Ներկայացումը դիտել են Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն, Գյուրփընարի քաղաքապետ Յաշար Ֆուաթ Աթանը եւ այլ պաշտոնյաներ։

Նշենք, որ նմանատիպ ներկայացումներ մոտ մեկ ամիս առաջ ցուցադրվել են Ռիզե եւ Բայբուրթ (Բաբերդ) քաղաքներում։  Բայբուրթի  քաղաքապետ, Էրդողանի կուսակից Հաջը Ալի Փոլաթը, ով հայերին թշնամի էր հայտարարել, իսկ թուրք երիտասարդներին կոչ արել լինել քինախնդիր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ