News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինան նախատեսում է Ադրբեջանից շուրջ 10  մլրդ խմ ծավալով հեղուկ գազ գնել: Այդ մասին  Բաքու կատարելիք այցից առաջ  Trend գործակալությանը հաղորդել է վարչապետ Նիկոլայ Ազարովը:

Նրա խոսքով` Ուկրաինան եւ Ադրբեջանը համատեղ ձեռնարկություն կստեղծեն հեղուկ գազը LNG տերմինալին մատակարարելու տեխնիկատնտեսական հիմնավորումը կազմելու համար, որը նախատեսվում է կառուցել Օդեսայի շրջանում: Նախնական հաշվարկներով` տերմինալի շինարարությունը հնարավոր կլինի սկսել արդեն ընթացիկ տարում:

 Ուկրաինայի վարչապետը տեղեկացրել է, որ երկու երկրների կառավարությունները երկկողմ համապատասխան համաձայնագիր են նախապատրաստում:

Տվյալ համաձայնագրով` LNG տերմինալի առաջին փուլի ավարտից հետո`2014 թ. վերջին, Ուկրաինան կարող է տարեկան մինչեւ 2 մլրդ խմ հեղուկ գազ ստանալ` մեկ տարի անց այդ ցուցանիշը հասցնելով  մինչեւ 5 մլրդ խմ-ի, երեք տարուց` մինչեւ 10 մլրդ խմ-ի, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ