News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան շարունակելու են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Այդ մասին այսօր` ապրիլի 2-ին, ուսանողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Դեսպանի խոսքով` Մինսկի խմբի համանախագահ երկրները շարունակելու են պահանջել, գտնել ճիշտ բանաձեւը, հրադադարի խախտումների դադարեցման մեխանիզմերի ներդրման ուղղությամբ աշխատանքները: «Շարունակելու ենք կողմերին պահել սեղանի շուրջ, քանի որ դա ավելի լավ է, քան միասին սեղանի շուրջ չնստելը: Փորձելու ենք վերջ դնել խախտումներին, խաղաղություն ապահովել ժողովուրդների համար, երկարաժամկետ խաղաղություն հաստատել»,- ասաց դեսպանը, նշելով, որ  Մինսկի խմբի շրջանակում իրենք շատ ակտիվ են, իսկ համանախագող երկրների նախագահները հրապարակավ առաջ են մղել այն գաղափարները, որ պաշտպանությանն ուղղված ծախսերը պետք է կայունացվեն, սպառազինությունների կրումը պետք է չափավորվի, հրադադարի ռեժիմը պահպանվի, եւ ժողովուդրդները նախապատրաստվեն հակամարտության իրատեսական լուծմանը:

«Մենք` որպես արտաքին սուբյեկտներ, ամեն ինչ անում ենք, որ կողմերը հասնեն այդ հանգուցալուծմանը: Հիմա կողմերի հետ աշխատում ենք, այսպես կոչված, հիմնարար սկզբունքների վրա»,- ասաց դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ