News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանի պետհամալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը:

Նախարարը հերթական անգամ հիշեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող աշխատանքի մասին եւ նկատել է, թե անձամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մոտ մեկ տասնյակ հանդիպումներ` միտված հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը, որոնց հիման վրա էր հետագայում կառուցվելու է խաղաղ համաձայնագիրը: Ռուսաստանը պատրաստ է շարունակել աշխատանքը, ընդգծել է նախարարը:

Սերգեյ Լավրովը նաեւ նշել է, թե բանակցային սեղանին դրված փաստաթուղթը ենթադրում է, որ գործընթացի վերջնական փուլում, անվտանգության գոտու վերադարձից եւ միջանցքի ապահովումից հետո, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ինքը որոշի իր ճակատագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ