News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանում ռուսաց լեզուն ժողովրդականացնելու կարիք չունի, սակայն անհրաժեշտ է այն գործածական դարձնել: Այս մասին հայտարարեց ռուսական բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը` ապրիլի 2-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը:

Բալայանը նշեց, որ վերջին տարիներին երիտասարդության մեծ հոսք է նկատվում  բուհերի ռուսական բանասիրության ֆակուլտետներ եւ բաժիններ: Ներկայումս ուսանողների կեսը` մոտ 1000-ը, ԵՊՀ-ին է բաժին ընկնում: Բալայանի խոսքով, բացի հայերենից, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է տիրապետի նաեւ ռուսերենին եւ եւս մեկ օտար լեզվի: Նրա խոսքով` ռուսաց լեզի ուսուցանմանը վնաս հասցվեց անկախության առաջին տարիներին, սակայն  ներկայումս նկատվում է  իրավիճակը շտկելու ձգտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ