News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Պերուի ափամերձ շրջանում 5.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումը գրանցվել է ապրիլի  3-ին երեւանյան ժամանակով ժամը 07.08-ին` Պիուրա քաղաքից 3 կմ այն կողմ, մայրաքաղաք Լիմայից 850 կմ հյուսիս-արեւմուտք: Հիպոկենտրոնը գտնվել է 74 կմ խորության վրա: Զոհերի մասին տեղեկություններ չկան:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ապրիլի 2-ին 6,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում: Համաձայն  ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության` ստորգետնյա ուժեղ ցնցումները գրանցվել էին  մայրաքաղաք Մեխիկոյում: Հիպոկենտրոնը գտնվել էր Հերերո նահանգի Օմետեպեկա քաղաքի ծայրամասում:

«ՌԻԱ Նովոստին» նշում է, որ Պերուով անցնում է  Խաղաղօվկիանոսյան  «հրե գոտին»` հրաբուխների եւ տեկտոնական տատանումների գիծը`  40 հազար կմ երկարությամբ, որտեղ տեղի է ունենում Երկրի երկրաշարժերի 90%-ը: Այն ընդգրկում է Խաղաղ օվկիանոսը` ձգվելով Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայի երկայնքով,  մինչեւ Ալյասկայի հարավ, այնուհետեւ ուղղվում է դեպի Ճապոնիա, Ֆիլիպիններ եւ Ինդոնեզիա, ավարտվում է Նոր Գվինեա կղզու, Նոր Զելանդիայի շրջանում եւ հարավարեւմտյան Օվկիանիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ