News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Մոսկվայում շինարարական շուկայում հրդեհի հետեւանքով բոլոր զոհվածները Տաջիկստանի քաղաքացիներ են եղել: Այդ մասին հայտնել են Մոսկվայի իրավապահ մարմիններում:

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է ապրիլի 3-ի առավոտյան` Վարշավայի մայրուղու Կաչալովյան շուկայում` պահեստին կից երկհարկանի շենքում:  Հրդեհի հետեւանքով զոհվել են 12 միգրանտ  աշխատողներ: 

Նախնական զննումը ցույց է տվել, որ մի շարք մարմինների ինքնության ճանաչման համար անհրաժեշտ կլինի դատաբժշկական փորձաքննություն, քանի որ դրանք խիստ վնասվել են կրակից: 

Ըստ նախնական տվյալների`  հրդեհի պատճառ կարող էր դառնալ էլեկտրատաքացման անսարքությունը, կամ էլ կարճ միացումը:

«Ինտերֆաքսը», վկայակոչելով Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը, հայտնում է, որ Կաչալովյան շուկայի տարածքում այրված աշխատողները տարհանման նորմալ ուղիներ չեն ունեցել, հրդեհի մարման համար հրշեջներն ստիպված են եղել քանդել պատը: Նրանք ապրել են մետաղյա կիսակառույցում` առանձին ջեռուցմամբ: Ներսում նրանք քնել են ահավոր նեղ պայմաններում` երկշարք տեղադրված երկհարկանի մահճակալներում: Կիսակառույցից դեպի փողոց ուղիղ ելք չի եղել: 
Աղբյուրը հայտնել է, որ ըստ մարմինների դիրքի, մի մասը փորձել է փրկվել, սակայն նրանք խեղդվել են այրման արտանետումներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ