News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վարկային քարտերը հետզհետե ներթափանցում են մեր կյանք, բանկերը գովազդում են դրանք գրեթե ամենուր: Բայց շատերս, սովորության համաձայն, շարունակում ենք անտեսել եւ անգամ չենք էլ գիտակցում, թե որքան օգտակար «ապրանք են» դրանք: Այսօր շատ բանկեր իրենց խնդիրն են համարում բացատրական աշխատանքների  ծավալումը եւ բանկային ծառայությունների, մասնավորապես, վարկային քարտերի առավելությունների պարզաբանումը:

«Յունիբանկի» ռազմավարությունը կայանում է նրանում, որ վարկային քարտը  տրամադրվի յուրաքանչյուր սպառողին: «Յունիբանկի» քարտային բիզնեսի զարգացման հիմքում դրված է հետեւյալ սկզբունքը` առաջարկել այնպիսի վարկային քարտեր, որոնց կարիքը բնակչությունն իրոք ունի: Ընդ որում, սպասարկման հարմարավետությունն ապահովելու համար, բանկն առաջարկում է քարտը ձեւակերպել ինչպես այցելելով բանկի ցանկացած մասնաճյուղ, այնպես էլ online` բանկի կայքում կամ Facebook ցանցում տեղադրված հայտը լրացնելու միջոցով: Քարտի ընձեռած հնարավորությունները ճիշտ օգտագործելու համար բանկի  մասնագետներն անպայման կներկայացնեն, թե հաճախորդը ինչպես եւ ինչ պայմաններով կարող է օգտվել քարտից:

«Յունիբանկի» U-Care վարկային քարտը հնարավորություն է տալիս դրամական միջոցների անբավարար լինելու դեպքում ժամանակին վճարել բժշկական ծախսերը:  Հաշվի առնելով U-Care վարկի նպատակը եւ կարևորությունը հաճախորդի համար`  բանկն աստիճանաբար պարզեցնում է վարկի տրամադրման գործընթացը եւ չի պահանջում կանխավճար կամ գրավ: Տարիների փորձը ցույց է տալիս, որ միջին սպառողն արդեն գիտակցում է լավ վարկային պատմության անհրաժեշտությունն ու ընձեռած առավելությունները եւ ամենայն պատասխանատվությամբ է մոտենում վարկի վերադարձմանը:

Այսօր U-Care վարկային քարտը «Յունիբանկի» ամենապահանջված վարկատեսակներից մեկն է: Վարկի համար կարող են դիմել կայուն եկամուտ  ունեցող եւ բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձինք: Հաճախորդներին տրամադրվում է Visa Classic տեսակի վարկային քարտ` մինչեւ 3 մլն դրամ սահմանաչափով եւ 24 ամիս մարման ժամկետով: Վարկը նպատակային է, այսինքն նախատեսված է միայն բժշկական ծախսերի համար: Այդ իսկ պատճառով տրամադրվում է սպառողական վարկի համար համեմատաբար ցածր տոկոսադրույքով`19% տարեկան, որը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ:  Վարկի մարումն իրականացվում է  ամսական հավասարաչափ մարումներով:

Հաճախորդը կարող է ընտրել իր համար ամենահարմար բուժհաստատությունը եւ խնդրել տրամադրել տեղեկանք բուժման ծախսերի վերաբերյալ: Այդ տեղեկանքը անհրաժեշտ է ներկայացնել բանկին`անձնագրի, սոցիալական քարտի եւ աշխատավայրից տեղեկանքի  հետ միասին: U-Care վարկի ձեւակերպման համար կարելի է դիմել «Յունիբանկի» 39 մասնաճյուղերից ցանկացածին: Վարկային հայտի հաստատումը չի գերազանցում 3 աշխատանքային օրը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ