News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նեապոլիտանացի պատմաբան Վինչենցո Պաչելլին կարծում է, որ բարոկկոյի դարաշրջանի վարպետ Միքելանջելո Մերիզի դա Կարավաջոն մահացել է ոչ թե հիվանդությունից, ինչպես հայտնում է նրա պաշտոնական կենսագրությունը, այլ սպանվել է: Իր վարկածը նա ներկայացրել է «Միքելանջելո Մերիզին` Կարավաջո մականունով, արվեստի եւ գիտության միջեւ», եւ գիրքը շուտով լույս կտեսնի:

Մեկուկես տարի առաջ իտալացի գիտնականներին հաջողվել էր պարզել նկարչի գերեզմանը Տոսկանայի Պորտո-Էրկոլե քաղաքում:

Նա այնտեղ հայտնվել էր Հռոմ գնալու ճանապարհին, երբ ուզում էր նկարի դիմաց կարդինալ Սցիպիոն Բորգեզեից մահապատժի չեղարկում ստանալ:

161թ. 38-ամյա նկարիչը Նեապոլից մեկնել էր Հռոմ, բայց ճանապարհին ձերբակալվել էր: Նրա պաշտոնական կենսագրության մեջ գրվում է, թե նկարչին բաց են թողել, բայց նա մահացել է կրած զրկանքներից:

Պաչելլին, սակայն, պնդում է, որ նկարիչը մահացել է Պալոյում, ընդ որում նրան սպանել են Մալթայի ասպետները Հռոմի կուրիայի հրահանգով: Կղերականները որոշել էին վերացնել եկեղեցու կանոնական դրույթները կասկածի տակ դրած նկարչին: Հայտնի է, որ ներկայումս Բորգեզե պատկերասրահում պահվող «Մադոննա Պալաֆրենյերի» կտավից եկեղեցին հրաժարվել էր Մարիամի չափազանց բաց զգեստի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ