News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գեւորգ Ալիվորյանի կողմից վնասի փոխհատուցման մասին հայցը վարույթ է ընդունվել:

Սանկտ Պետերբուրգի ոստիկանության կողմից Գ. Ալիվորյանի ապօրինի կալանքի հետ կապված միջադեպը հայտնվել է  ստուգումների «գլոբալ ծրագրում»`պայմանավորված Կազանում տեղի ունեցած միջադեպով (երբ ոստիկանության բաժանմունքում 52-ամյա տղամարդը բռնաբարվել էր շամպայնի շշի միջոցով, որից հետո մահացել հիվանդանոցում-խմբ.): Այդ մասին NEWS.am-ին ասաց Ալիվորյանի փաստաբան Զոհրաբ Գաբրիելյանը:

Նրա խոսքով` Կազանում կատարվածի պատճառով լայնամասշտաբ ստուգումներ են սկսվել, եւ Ալիվորյանի գործը եւս հայտնվել է համապատասխան մարմինների տեսադաշտում: Փաստաբանը հայտնեց, որ հաջորդ երեքշաբթի նախատեսված է իր հանդիպումը ստուգումների հարցերով տեսուչների հետ: Միաժամանակ` փաստաբանը չերաշխավորեց, որ Ալիվորյանի գործով  հետագայում եւս ինքն է  զբաղվելու: Իր կասկածները նա բացատրեց Ալիվորյաններին ձերբակալած ոստիկանների վրեժխնդիր լինելու մտավախություններով: «Նրանք ունակ են ամեն ինչի»,-նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ խոսքը հունիսի 5-ի գիշերը Կապուչինյան փողոցի «Նատալի» սրճարանում տեղի ունեցած միջադեպի մասին է: Ծեծկռտուքի արդյունքում վիրավորվել էր 22-ամյա ադրբեջանցի Ֆարիդ Նահմետովը:  Սկանդալը կայանում է նրանում, որ  տուժածը  պնդում է,  թե ոստիկանությունը հանցագործի հարցում սխալվել է:Միջադեպից մեկ օր անց  անհայտ անձի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, եւ միայն  հունիսի 8-ին  էին ձերբակալվել Ալիվորյան եղբայրները` Գեւորգն ու Գարիկը: Ձերբակալված երիտասարդներին խոշտանգել են, եւ սպառնալով բռնաբարությամբ,  Գեւորգին ստիպել են «խոստովանական» ցուցմունք գրել: Գարիկին բաց են թողել, եւ նա վկայի կարգավիճակում է:

Վկային ծեծի ենթարկելու փաստով  ոստիկանական բաժանմունքում քրեական գործ չեն հարուցել, ամեն ինչ վերագրելով «ձերբակալման ժամանակ դիմադրությանը»: Նոյեմբերի սկզբին Գեւորգն ազատ է արձակվել հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներից մեկի անձնական երաշխավորությամբ: Դեկտեմբերի 6-ին գործը կարճվել է, հաստատվել է, որ նա մասնակցություն չի ունեցել միջադեպին:

Խոսելով ստուգումների հնարավոր ելքի մասին` Գաբրիելյանն ընդգծեց, որ իրեն եւ Ալիվորյաններին կբավարարի, եթե մեղավորներն ազավեն աշխատանքից` առանց քրեական գործ հարուցելու:

Փաստաբանը նաեւ նշեց, որ Գեւորգ Ալիվորյանի կողմից ներկայացված փոխհատուցման մասին հայցն ընդունվել է վարույթ: Դատական նիստը նշանակվել է մայիսի 30 -ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ